Ամերիկյան Օկլահոմա-սիթիում 6 ամսական շան քոթոթը նորածին աղջկա մարմին է բերել ու դրել իր տերերի տան շեմին: Այդ ժամանակ տանն է եղել միայն տան աշխատողը: Երբ կինը բացել է մուտքի դուռը, շեմին տեսել է երախում երեխային բռնած շանը:
Կինը պնդում է, որ շունը չէր կարող վնասել երեխային, հայտնում է KFOR-ը: Չնայած կնոջ վստահությանը, որ կենդանին չէր կարող վնասել երեխային, այդ ամենը դեռ պետք է պարզեն դատական բժիշկները:
Տեղի ոստիկանապետը պատմել է, որ դեռ չեն կարողացել պարզել, թե ինչ հանգամանքներում է երեխան փողոցում հայտնվել: «Մենք չգիտենք՝ որտեղից է հայտնվել երեխան: Հայտնի չէ նաև՝ ծնվել է նա մոտակայքո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկն է նրան բերել՝ լքելով մանկիկին»,- ընդգծել է սպան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



