
Այսօր Ձեզ կպատմենք տներում հանդիպող միջատների մասին: Կներկայացնենք, թե ինչով են դրանք վտանգավոր և ինչպես ճանաչել դրանց:
1. Ճանճորս
Այս միջատը ոչնչով սարսափելի չէ, անվնաս է:
Ճանճորսերի սիրելի բնակության վայրը քաղաքից դուրս գտնվող տների և ամառանոցների նկուղներն են, որտեղից դուրս են գալիս որսի՝ շարժվելով բոլոր սենյակներով: Եթե քո տանը սննդի մշտական աղբյուր գտնի, հնարավոր է՝ երկար մնա այդտեղ:
2. Սարդ-հնձվոր
Այն մարդու տանն ընտրում է չոր և տաք տեղ պատուհանի մոտ: Ցերեկը սարդը կարող է ժամեր շարունակ անշարժ մնալ պատի վրա: Իսկ մթնշաղին և գիշերվա առաջին կեսին զբաղվոմ է սնունդ որոնելով:
Սարդը մանր միջատներ է ուտում: Այս միջատից բոլորովին պետք չէ վախենալ:
3. Խավարասերներ
Խավարասերները փչացնում են սննդամթերքը, կաշվե իրերը, գրքերը, սենյակային և ջերմոցային բույսերը:
Դրանցից որոշները, սնվելով տարբեր մնացորդներով, այդ թվում՝ կղանքով, ինֆեկցիոն հիվանդությունների և որդերի ձվերի փոխանցիչ են:
Սրանց դեմ պայքարի շատ միջոցներ կան, որոնցից մեկը բորաթթուն է:
4. Արծաթուկ
Ըստ գիտնականների՝ սա ներկայումս ապրող ամենահին միջատներից է. դրա նախնիները Երկրի վրա ապրել են ավելի քան 300 մլն տարի առաջ: Հնարավոր է՝ դրան տեսել ես զուգարանում կամ լոգարանում գիշերը լույսը միացնելիս:
Մարդու օրգանիզմի համար այս միջատը վնասակար չէ, բայց կարող է փչացնել շաքարավազը, ալյուրը, սոսինձը, գրքերի կազմերը, թուղթը, լուսանկարները, օսլայած գործվածքները:
5. Մրջյուններ
Կան մրջյունների շատ տեսակներ, որոնք սովորաբար պատահաբար են տանը հայտնվում՝ հագուստի կամ այլ իրերի հտ: Մարդու համար առանձնակի վտանգ չեն ներկայացնում:
Մրջյունները փչացնում են մթերքները, կարող են տաբեր հիվանդությունների հարուցիչներ տարածել, դժվար են վերացվում: Դրանց դեմ պայքարում կօգնի կերակրի սոդան:
6. Տամկաճճի
Տամկաճճին վտանգի դեպքում շրջվում է՝ ձևացնելով, թե սատկել է: Լինում է այն վայրերում, որտեղ մշտապես թաց է, օրինակ՝ խողովակից ջուր է կաթում:
Տամկաճճին մեծ վնաս է հասցնում սենյակային բույսերին:
7. Հագուստի ցեց
Լուրջ վնասատու է տանը: Սնվում է հագուստով, գորգերով, փափուկ կահույքով, մորթով, կաշվով, փետուրով և այլն:
8. Գորգի տիզ
Շատ վնասակար է մարդու համար: Կարող է իրենից հետո կենսագործունեության արգասիքներ թողնել կղանքի տեսքով, որը մարսողական էնզիմներ է պարունակում: Դրանք քայքայում են մարդու մարմնի բջիջները և կարող են շատ ուժեղ ալերգիա և ասթմա առաջացնել:
Սրանց պատճառով կարող է կոնյունկտիվիտ, ալերգիկ ռինիտ և ատոպիկ դերմատիտ առաջանալ: Տիզերի դեմ պայքարում կօգնի գլինտվեյնի համար պարզ խառնուրդը:
9. Գրքի ոջիլ
Անուղղելի վնաս է հասցնում գրքերին: Մարդու առողջության վրա չի ազդում:
Տանն ապրում է փոշու և գրքերի մեջ:
10. Գնայուկ
Առավել տարածված է հացի գնայուկը: Այն դաշտերում բանջարեղենի մեծ վնասատու է: Սակայն վերջերս ավելի հաճախ է հանդիպում բնակարաններում:
Միջատը մութն ընկնելու հետ գնում է սնունդ որոնելու, այն է՝ սննդի մնացորդներ: Այս միջատը խանգարում է քնել, բզզում է, կարող է առաստաղից անկողնու վրա ընկնել կամ ուղիղ մարդու վրա: Հարմարվելուց հետո այն սկսում է բազմանալ: Եթե տանը հացի գնայուկ է հայտնվել, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
11. Սարդեր
Սարդը տանը ոչ մի վատ բան չի անում, երբեմն նույնիսկ օգուտ է բերում, քանի որ ճանճ է բռնում: