Հետաքրքիր է, թե որ կառույցն է զբաղվում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների վերահսկմամբ: Քանի որ այդ ծառայությունների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իրենց գնացուցակը հաճախորդին ներկայացնում են 1կմ=100դր, սակայն 7,2 կմ գնալուց հետո հաշվիչը, չգիտես, թե ինչու, ցույց է տալիս 1100-1200դր: Յուրաքանչյուր տարրական դպրոց ավարտած մարդ կարող է հաշվել և ասել, որ 7*100=700, իսկ 7,2*100=720 (կլորացնելով տաքսի ծառայության օգտին՝ 800 դր.): Այս դեպքում հարց է ծագում. ինչու՞ են տաքսի ծառայությունից օգտվող մեր քաղաքացիները վճարում վճարման ենթակա գումարից շատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել