Աֆղանստանի արևելյան Գազնի նահանգում ոչնչացվել է «Թալիբան» արմատական շարժման 2 առանցքային առաջնորդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով նահանգային ոստիկանության ղեկավար Ամինուլլա Օմարքհիլին:

 «Հաստատվել է, որ «Թալիբան» շարժման 2 տխրահռչակ առաջնորդ՝ Մավլավի Ռաշիդը և Մավլավի Նաֆիզը, եղել են ուրբաթ երեկոյան Գերո շրջանում օդային մարտարշավների արդյունքում ոչնչացված 6 գրոհայինների թվում »,- նշել է նա:

 «Թալիբանի» ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել