Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, նախագահը ծանոթացել է նաև զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:
Նույն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարևորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/04/08/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1242289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



