Հոլիվուդյան դերասանուհի Սքարլետ Յոհանսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, վախկոտ է անվանել, իսկ նրա արարքները՝ հնաոճ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

 Յոհանսոնը հայտարարել է, որ զարմացած է Իվանկայի վերջին հարցազրույցից, որում նա խոստովանել է, որ քննադատում է հորը, բայց ոչ բացահայտ: Դերասանուհին նաև հայտարարել է, որ գաղափարը, որ հզոր տղամարդու թիկունքում հզոր կին է կանգնած, հնաոճ է: «Դա բոլորովին չի ոգևորում, և ընդհանրապես ես կարծում եմ, որ դա իրականում վախկոտություն է»,- ասել է նա:

 Նա հիշեցրել է, որ ճանաչում է Իվանկային մանկուց. նրանք երկուսն էլ նույն ժամանակ են մեծացել Նյու Յորքում՝ գրեթե նույն միջավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել