«Լինել սահմաններից և կարծրատիպերից դուրս» խորագրի ներքո ապրիլի 7-ին «Երևան Մոլ»-ում տեղի ունեցած նորաձևության ցուցադրությունն իսկապես կոտրում է բոլոր կարծրատիպերը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի ամենահայտնի առևտրի կենտրոնը իր հաճախորդների համար շքեղ ու իր տեսակով եզակի միջոցառում էր կազմակերպել: Մոլի միանգամից 5 տարբեր հատվածներում «Հեղափոխվի՛ր» խորագրով այլընտրանքային՝ no standart նորաձևության ցուցադրության հիմքում «Երևան Մոլի» խանութների գարուն-ամառ հավաքածուն էր:


«Նորաձևության ցուցադրություններ մեր մոլում ու, առհասարակ, Երևանում շատ են կազմակերպվում, սակայն այսօրվա մեր ցուցադրությունը առանձնանում է նրանով, որ սա մատուցվում է ոչ ստանդարտ ձևաչափով՝ նպատակ ունենալով մեր շուրջը համախմբել այն բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց մտածելակերպով դուրս են կարծրատիպերից և համաձայն են լինել կրեատիվ, գունավոր ու տարբերվող: Այս քայլով մենք շուկային թելադրում ենք լինել գիժ, խելառ, որպեսզի մարդիկ իրենց կյանքը գունավորեն ու վառ լինեն»,- ասում է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի վաճառքի և միջոցառումների մենեջեր Ինգա Մուրադյանը:

Առօրյա հագուստը՝ street fashion մատուցմամբ. սա հրաշալի հնարավորություն է ցուցադրությանը ներկա հաճախորդների համար՝ տեսնելու հագուստի, աքսեսուարների, դիմահարդարման ու վարսահարդարման ինքնատիպ ու շատ տպավորիչ համադրումներ և կրկնել դրանք՝ գնելով նույն հագուստը «Երևան Մոլ»-ի խանութներում:

Ինչ վերաբերում է նորաձևության ցուցադրության տարածքներին, ապա դրանք արվել էին ռետրո և ժամանակակից, դասական ու կրեատիվ ոճերի տպավորիչ համադրություններով: Կազմակերպիչները նշում են, որ ցուցադրությանը մասնակցող մոտ 30 մոդելներից ոչ ոք մոդելային գործունեությամբ չի զբաղվում: «Նրանք պարզապես երիտասարդներ են, ովքեր կիսել են մեր գաղափարները` «լինել սահմաններից և կարծրատիպերից դուրս»: Ցուցադրության մոդելների դիմահարդարումն արել է «Երևան Մոլ»-ում ներկայացված «MAC» բրենդը, իսկ ինքնատիպ վարսահարդարումները «Sergey Zverev» գեղեցկության սրահինն են:
«Երևան Մոլ»-ի թվային մարքեթինգի նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանն ասում է, որ նորաձության այս շոուն այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որոնք «Երևան Մոլը» այս տարվա համար պատրաստել է իր հաճախորդների համար. «Ընդամենը մեկ ամիս անց մենք կթողարկենք մեր նվեր քարտը, որը շուկայում եզակի պրոդուկտ է և հնարավորություն է տալու հաճախորդին գնում կատարելու «Երևան Մոլ»-ում ներկայացված ցանկացած բրենդից, խանութից կամ օգտվել իր ուզած ծառայությունից՝ «Նավապետ Քիդի» ժամանցի կենտրոնում, «ԿինոՊարկում» կամ սրճարանում: «Երևան Մոլ»-ի նվեր քարտը մարդկանց էմոցիա և նվեր ընտրելու ազատություն պարգևելու հրաշալի միջոց է»:


Գոռ Ամիրյանը պատմեց նաև «Երևան Մոլ»-ի՝ առաջիկայում թողարկվելիք վեբ-կայքի մասին. «Մեր այս ոչ ստանդարտ վեբ-կայք-բլոգը հնարավորություն է տալու մեր հաճախորդներին ծանոթանալ ոչ միայն մեր ակցիաներին, միջոցառումներին ու ծառայություններին, այլ նաև նորաձևության նորույթներին: Աշխատելու է պրոֆեսիոնալ թիմ, որը ներկայացնելու է առանձին նորաձևության բլոգ՝ շոփինգի, լուքերի, համադրումների մասին հետաքրքիր անդրադարձներով»:

Տոնական օրվա շրջանակներում «Երևան Մոլի» հաճախորդներին անվճար դիմահարդարում, անվճար մասնագիտական խորհրդատվություն էր տրամադրել ապրիլի 7-ի առիթով «Երևան Մոլ»-ին հյուր եկած ֆրանսիական լեգենդար GIVENCHY բրենդը: Լրագրողներին ներկայացնելով նորաձևության և պարֆյում տան պատմությունն ու մինչև համաշխարհային բրենդ դառնալու ճանապարհը՝ բրենդի թրեյնինգ մենեջեր և դիմահարդար Վիկտորյա Դիչենկոն լրագրողներին ներկայացրեց նաև GIVENCHY կոսմետիկ միջոցների շքեղ ու բարձրակարգ հավաքածուն և հույս հայտնեց, որ Հայաստանի կանայք ևս այսուհետ է՛լ ավելի շատ ուշադրություն կդարձնեն իրենց կերպարն ինքնատիպ, տարբերվող ու երբեք չմոռացվող դարձնելու հանգամանքի վրա և դա կանեն հենց իրենց բրենդի շնորհիվ:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



