Life.panorama.am-ը գրում է.
Յոթ օրում երեք տեսահոլովակի նկարահանում, երկու ֆոտոշարք, եւ երկու համերգ` սա Աստղիկ Սաֆարյանի վերջին մեկ շաբաթվա գործունեության նկարագիրն է, որոնց մանրամասների մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:
«Սովորաբար քիչ է պատահում, երբ ինքս ինձնից գոհ եմ լինում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում կատարածս աշխատանքն ինձ թույլ է տալիս փոքր-ինչ գոհ լինել: Շաբաթը մոտենում է իր ավարտին ու այս պահին, վերլուծելով կատարածս աշխատանքները, հասկացա, որ նկարահանել եմ միանգամից երեք տեսահոլովակ, ունեցել եմ երկու համերգ ու երկու ֆոտոշարք: Այսինքն` մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք»,- նշեց Աստղիկը, իսկ մինչ մանրամասներին անդրադառնալը, հարցին, թե ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում նման ակտիվ գործունեություն իրականացնել` բախտի, թե աշխատասիրության շնորհիվ, պատասխանեց.
«Իմ կյանքում բազմիցս եմ համոզվել, որ բախտ ասվածի պակասը միշտ կա, որպեսզի ամեն բան ավելի հեշտ ստացվի: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ ստացվում է իմ մեծ ջանքերի ու եռանդի արդյունքում: Նաեւ նպատակասլաց եմ, եթե որեւէ բան դնում եմ իմ առաջ, ուրեմն այն պետք է իրականացվի, որքան էլ հոգնած լինեմ»:

Անդրադառնալով երեք տեսահոլովակներին` Աստղիկ Սաֆարյանը մանրամասնեց.
«Դեռեւս սեպտեմբերին, երբ հանձնեցի տեսահոլովակս, արդեն սկսեցի մտածել նոր աշխատանքի մասին, սակայն անընդհատ ձգձգվում էր, ինչն էլ ինձ շատ էր նյարդայնացնում, քանի որ իմ տեմպին համապատասխան չէի գործում: Արդյունքում մեր թիմին միայն վերջերս հաջողվեց մեկ տեղում համախմբվել ու որոշվեց, որ միանգամից երեք տեսահոլովակ պետք է նկարահանվի եւ նախորդ ամիսների բացը այդպիսով լրացվի: Երկու օրում ողջ նկարահանումներն իրականցրինք` սա ռեկորդային թիվ է, ինչը հաջողվեց մեզ: Ընդ որում, հատուկ շեշտեմ, որ երեքն էլ բավականին լուրջ տեսահոլովակներ են, մենք ուղղակի քանակի համար չենք աշխատել: Կարծում եմ, բավական է նշել, որ երեք տեսահոլովակի համար յոթ կերպար ենք ստեղծել, որոնք բոլորն էլ շատ հետաքրքիր են ստացվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



