Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ այսօր առաջին պաշտոնական խաղը կանցկացնի նոր թիմի՝ շվեդական «Լինշոպինգի» կազմում.
«Այսօր 17-րդ ֆուտբոլային մրցաշրջանիս առաջին խաղը կխաղամ:
Կխաղամ այնպես, ինչպես առաջին անգամ էր: Ինչպես 18 տարեկան երիտասարդը, որն առաջին քայլերն էր կատարում մեծ ֆուտբոլում:
Ես էլի 18 եմ ներքուստ: Նույն ոգևորությունը, նույն կիրքն ու ձգտումը...բայց ավելի փորձառու ու բանիմաց»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ «Լինշոպինգը», որը ներկայացնում է Շվեդիայի 2-րդ դիվիզիոնը (3-րդ լիգա), Պաչաջյանի կարիերայի 13-րդ ակումբն է:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/04/08/Levon-Pachajyan/786457
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել