Հայտնի է, որ բուսակերները չեն օգտագործում կենդանական ծագում ունեցող սնունդ, բայց արի ու տես, որ առաջին հայացքից ոչ կենդանական թվացող որոշ ուտելիքներ և ըմպելիքներ իրականում պարունակում են կենդանական տարրեր։
1. Կան գարեջրի և գինու տեսակներ, որոնք պարունակում են որոշ տարրեր ձկան լողափամփուշտից, կենդանական ծագումով ժելատին և այլն։ Եթե իսկապես բուսակեր եք, ապա ստիպված կլինեք հրաժարվել այդպիսի խմիչքներից։
2. Կարմիր գույնի քաղցրավենիքները կարող են պարունակել փշրված բզեզներ։ Երեխաների սիրելի ժելե-կոնֆետներն իսկապես շատ համեղ են, բայց նախատեսված չեն բուսակերների համար։ Կարմիր կոնֆետների համար որպես գունանյութ օգտագործվում է Կարմին կոչվող ներկը, որը ստանում են կարմիր բզեզների որոշ տեսակներից։
3. Սովորական սպիտակ շաքարավազի մշակման համար օգտագործվում է ոսկրային ածուխ, որը պատրաստվում է ասիական տեսակի կովերի ոսկորներից։ Ցավոք, շագանակագույն շաքարավազն ու շաքարավազի փոշին ևս պարունակում են այդպիսի նյութ։
4. Տորթերի համար նախատեսված կրեմների մեծ մասի մեջ խառնում են խոզի ճարպ, որպեսզի այն ավելի համեղ լինի։ Սակայն այս դեպքում բուսակերներն ունեն ընտրության հնարավորություն. կան կրեմների տեսակներ, որոնք պատրաստված են հատուկ բուսակերների համար։ Այնպես որ, այսուհետ անպայման պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը։
5. Միգուցե ցավալի է, բայց մեր օրերում բանանները նույնպես կարող են արգելված համարվել բուսակերների համար։ Խանութներում դրված բանանների կյանքը երկարացնելու համար դրանց վրա ցողում են հատուկ հեղուկներ, որոնց պարունակության մեջ կան միջատների օրգանական տարրեր։ Եթե հեղուկը ներծծվի բանանի մեջ, ապա, դժբախտաբար, բուսակերները չեն կարող այն այլևս ուտել։



