Բացահայտիր Փարիզը Jazzve-ի հետ. այսպիսի խորագրով մրցույթ էր կազմակերպել Jazzve-ն կանանց մեկամսյակի առթիվ: Մարտի 8-ից ապրիլի 7-ը կատարելով 10.000 դրամ և ավելի պատվեր Jazzve սրճարաններում՝ հաճախորդները հնարավորություն էին ունենում կտրոնների վրա գրել իրենց անունը և հեռախոսահամարը՝ այդպիսով մասնակցելով խաղարկությանը: Իսկ մրցանակը յոթօրյա ուղևորություն էր դեպի Փարիզ երկու անձի համար. «Մրցանակը ներառում է տոմսեր երկու անձի համար, հյուրանոց և նախաճաշ: Այս նախագծին մասնակցում են միայն կանայք: Այս մեկ ամսվա ընթացքում Jazzve սրճարան հաճախած բոլոր հաճախորդները լրացրել են իրենց կտրոնները»,- նշում է Jazzve սրճարանային ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը: 

BlogNews.am-ը ներկա էր խաղարկությանը, երբ տուփում գտնվող հազարավոր կտրոններից փոքրիկ երեխան հանեց հաղթողի՝ Նարինե Պողոսյանի անունը: Կտրոնը լրացրել էր նրա ամուսինը և դրա մասին Նարինեն անգամ չի իմացել. «Երբ զանգահարեցին, պատասխանեց ամուսինս և ասաց՝  հեսա մի բան եմ ասելու, լաց լինես: Ասաց՝ գնա Ջազզվե, քանի որ Փարիզի տոմսեր ենք շահել: Ինչպես շատերը, ես էլ միշտ երազել եմ Փարիզում լինել, և սա ինձ համար մեծ նվեր էր, քանի որ վաղը լրանում է մեր ամուսնության մեկ տարին»:

Նշենք նաև, որ Թումանյան 35 հասցեի Ջազզվեի բացօթյա հատվածն արդեն բաց է և բոլորին հրավիրում վայելելու սուրճ և համեղ ուտեսներ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել