«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է:

Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:

 

Ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է շաքարի գնի անտրամաբանական լինելը, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել: Իսկ շաքարի մոնոպոլիստ և «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել