Մի քաղաքում տեղական ԶԼՄ-ներում լուր են տարածում, թե իբր շաքարավազի գինը բարձրանալու է, քանի որ կառավարությունը պատրաստվում է հավելյալ հարկեր սահմանել արտադրողների համար։ Քաղաքի բնակչությունը բաժանվում է 2 մասի
Առաջին խումբը նրանք էին, ովքեր հավատացին ու շտապեցին շաքարավազ գնելու, քանի դեռ չի թանկացել։ Երկրորդ խումբը որոշեց, որ հարկերի մասին տեղեկությունները իրական հիմքեր չունեն։
2-րդ խմբի ներկայացուցիչները հասկացան, որ արտադրողները կեղծ լուրեր են տարածել իրենց ապրանքի պահանջարկը մեծացնելու համար։ Այնուամենայնիվ, 2-րդ խումբը նույնպես վազեց դեպի խանութներ, ինչպես վարվել էին առաջին խմբի մարդիկ, ու սկսեց գնել շաքարավազ։
Բնականաբար, երբ ողջ քաղաքը սկսեց շաքրավազ գնել, գները բարձրացան առանց որևէ հարկ մտցնելու, ինչը տեղիք տվեց առաջին խմբի մարդկանց համոզվել իրենց «ճշտության», «իմաստության» ու «խելամտության» մեջ։ Առաջին խմբի հետ ամեն ինչ պարզ է. դյուրահավատ մարդիկ, ովքեր հեշտությամբ կուլ տվեցին խայծը։
Բայց ինչո՞ւ 2-րդ խմբի մարդկանց պահվածքը, ովքեր ավելի լայնախոհ էին, ի վերջո, ոչնչով չտարբերվեց առաջիններից։
Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերլուծել, թե ինչպես մտածեցին այդ խելացի մարդիկ։
Ըստ նրանց՝ կգտնվեն հիմարներ, ովքեր կհավատան այդ լուրին ու կվազեն շաքար գնելու։ Դրա հետևանքով գինը կբարձրանա, բոլոր հիմարները կհասցնեն գնել ցածր գնով, իսկ իրենք՝ այդ խելացի մարդիկ, ոչ։
Մանիպուլիացիայի այս դասական մեթոդը ցույց է տալիս, որ հեշտությամբ կարելի է կառավարել ամբոխին առանց ուժ կիրառելու։
Մարդը համոզված է, որ գործում է սեփական կամքով, բայց իր գործողությունները կանխորոշված են մեկ ուրիշի կամքով։