Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին, դիտարկում է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, հաղորդում է Page Six-ը:
 Նշվում է, որ ամերիկյան զենքի ակումբներից մեկի անդամների հետ զրույցում Թրամփ-կրտսերը հայտարարել է պետական պաշտոն զբաղեցնելու ցանկության մասին:

 «18 ամիս տևած նախագահական ընտրարշավից հետո ձանձրալի է վերադառնալ գործարքներին: Ինձ քաղաքական ճանճ է կծել»,-ասել է նա:

 Միևնույն ժամանակ նախագահի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Թրամփ-կրտսերը քաղաքական պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի և այժմ կենտրոնացած է Trump Organization կառավարության ղեկավարման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել