168.am-ը գրում է.
 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում: Այս մասին Գերմանիայի կանցլերն նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ
շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,­-ասել է Մերկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել