Panarmenian.net-ը գրում է.
 Նախնական տվյալների համաձայն 3 հայ է համալրել Գլենդեյլի քաղաքային խորհրդի կազմը:
Ըստ Glendale News Press-ի, ընտրվել են Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանն ու Զարե Սինանյանը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 21-ին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ընդհանուր առմամբ, թափուր տեղերի համար պայքարում է 10 թեկնածու, այդ թվում չորս հայ՝ վերը նշվածներն ու Օնիկ Մեհրաբյանը։

Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է։ Նա հայտնի է հայկական արբանյակային հեռուստաալիքի իր քաղաքական թոկ-շոուներով։ Աղաջանյանը քաղաքային խորհրդի շարքերը համալրելու պարագայում մտադիր է ապահովել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու աջակցել փոքր բիզնեսին։

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը խոստանում է զարգացնել քաղաքի կենտրոնն ու ընդլայնել հասարակական տրանսպորտը։ Զարե Սինանյանի համար սա երկրորդ ժամկետն է լինելու քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել