Ոստիկանության բյուջե երկար ժամանակ գումար մուտք չի գործի, ու ասենք, եթե առաջ եռապատկման վախից մարդիկ տանում էին գոնե ճիշտ ժամանակին մուծում էին, ապա հիմա մինչև գործը չհասնի հարկադիրին, ոչ մեկ էլ չի տանի մուծի... Ակտերը չեն մուծի, փող չի մտնի ոստիկանություն, ու բյուջեում գումարային «սով» կառաջանա։ Այսինքն՝ քաղաքացին ոստիկանությանը պարտք կլինի միլիոնավոր դրամներ, բայց դա ստանալու ոչ մի ձև չկա մինչև հարկադիրը...
Դե էդ պահն էլ, որ անցնի, նորից կառավարությունը համաներում կանի, ու տենց հարամ կլինի ոստիկանության բյուջեն։
Բարեփոխում անելուց մի քիչ հեռատես եղեք էլի, ոչ թե ձգտեք կարճաժամկետ հատվածում էժանագին դիվիդենտներ հավաքել, որը վերջում թանկ կնստի պետական բյուջեի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1145303172264300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել