ՃՈ տուգանքները ժամանակին չվճարելու համար ավելացումներ այլևս չեն լինի. Կարեն Կարապետյան


22:44 , 5 ապրիլ, 2017
Image result for Կարեն ԿարապետյանԱռաջին հայացքից լավ նորություն է վարորդների համար, բայց սա ունի իրա բացսական հետևանքը։
Ոստիկանության բյուջե երկար ժամանակ գումար մուտք չի գործի, ու ասենք, եթե առաջ եռապատկման վախից մարդիկ տանում էին գոնե ճիշտ ժամանակին մուծում էին, ապա հիմա մինչև գործը չհասնի հարկադիրին, ոչ մեկ էլ չի տանի մուծի... Ակտերը չեն մուծի, փող չի մտնի ոստիկանություն, ու բյուջեում գումարային «սով» կառաջանա։ Այսինքն՝ քաղաքացին ոստիկանությանը պարտք կլինի միլիոնավոր դրամներ, բայց դա ստանալու ոչ մի ձև չկա մինչև հարկադիրը...
Դե էդ պահն էլ, որ անցնի, նորից կառավարությունը համաներում կանի, ու տենց հարամ կլինի ոստիկանության բյուջեն։
Բարեփոխում անելուց մի քիչ հեռատես եղեք էլի, ոչ թե ձգտեք կարճաժամկետ հատվածում էժանագին դիվիդենտներ հավաքել, որը վերջում թանկ կնստի պետական բյուջեի վրա։