Life.tert.am-ը գրում է.
 Առաջին ալիքի հասարակայնոթյան հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է եւ այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան  'Israel Calling' խորագիրը կրող եվրատեսիլյան միջոցառման ընթացքում: Համերգին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել «Եվրատեսիլ-2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչներ հետեւյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:
 Եվրատեսիլյան մասնակիցներն արդեն հասցրել են մի շարք հանդիպումներ ունենալ տեղական եւ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել