Նախարարը՝ Օպերայում ռեստորան բացելու մասին. «Կառուցողական վերաբերվեք առաջարկին»Aravot.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը զայրացրել է մշակույթի որոշ գործիչների եւ լայնորեն քննարկվել սոցցանցերում: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նախարարից:

«Որեւէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով եւ մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետեւ մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժեւորման ճանապարհով, իսկ արժեւորումը տեղի է ունենում նաեւ նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի եւ մարդկանց հասանելի լինի եւ մեր պատմամշակութային ժառանգությունը, եւ ժամանակակից արվեստը:

Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,-ասաց Արմեն Ամիրյանը: Մեր դիտարկմանը, որ չունենք Ժամանակակից արվեստի թանգարան, իսկ Հենրիկ Իգիթյանի հիմնադրածն այլեւս հեռու է այդպիսի թանգարան լինելուց, նախարարը պատասխանեց. «Ես համամիտ եմ ձեզ հետ, իսկապես չունենք Ժամանակակից արվեստի թանգարան եւ հիմա մտածում ենք այդ ուղղությամբ»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել