168.am-ը գրում է .

6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան-­Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում է  Fars գործակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնում, որը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող է հայտնվել մի քանի հարյուր մարդ:

Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել