Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն Սանկտ Պետերբուրգի պայթյունների զոհերի հիշատակինYerkir.am-ը գրում է.
Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ հարգանքի տուրք մատուցելով Սանկտ Պետերբուրգի պայթյունների զոհերի հիշատակին, գրում է «Le Parisien»-ը:
 Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր դժգոհությունն է հայտնել Աշտարակի լույսերը նույն օրը չանջատելու վերաբերյալ՝ գրառում կատարելով թվիթերում. «Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի զոհերի հիշատակին Փարիզում կանջատվեն Էյֆելյան աշտարակի լույսերը»:
 Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել