Foods That Wake You up and Give You EnergyՔնելը յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունեցող գործընթաց է: Մասնագետներն ասում են, որ այն մարդիկ, ովքեր քնում են օրական 7-8 ժամ, ունեն վաղ մահացության ավելի քիչ ռիսկեր և ունակ են ավելի հեշտորեն լուծելու բարդ խնդիրներ: Սակայն այդքան էլ հեշտ չէ առավոտյան էներգիայով լի արթնանալ, եթե ամբողջ գիշերն անց եք կացրել անկողնու մեջ անքնությունից պտտվելով:

Ահա այս ուտելիքների օգտագործումը ձեզ կօգնի առավոտյան արթնանալիս լինել ավելի առույգ և ունենալ էներգիայի ավելի մեծ պաշար:

Ածխաջրերով հարուստ հացահատիկային նախաճաշը ամենաօգտակարն է այս պարագայում: Բժիշկների պնդմամբ՝ հացահատիկներն իրենց մեջ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նվազեցնում են սրտի կաթվածի, քաղցկեղի և շաքարային դիաբետի ռիսկերը: Այդպիսին են ցորենի ալյուրը, ձավարն ու բլղուրը, այդ պատճառով կարող եք նախաճաշի մեջ ներառել ցորենի ալյուրով պատրաստված հաց կամ ձավարե փաթիլներով թխվածքաբլիթներ:

Արիզոնայի համալսարանում արված հետազոտությունը ցույց տվեց, որ վիտամին C-ի պակաս ունեցող մասնակիցները մարզասրահի սարքերով սկսեցին ավելի լավ ու ակտիվ մարզվել, երբ լրացվեց նրանց վիտամիային պակասը: Վիտամին C-ով հարուստ մրգեր են նարինջը, գուավան, ելակը, կիվին ու կանալուպե տեսակի սեխը, ուստի այս մրգերի օգտագործումն օրվա ընթացքում խրախուսելի է:

Էներգիայի մեծ պաշարներ ձեռք բերելու համար առաջարկվում է նաև նախաճաշին ավելացնել սպիտակուցներ պարունակող սնունդ: Օրինակ՝ անյուղ կաթ կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ, պանիր, հավկիթ և այլն: Փորձեք հաճախակի պատրաստել էներգետիկ նախաճաշ ՝ ձվածեղին ավելացնելով պանիր, կտրատված կարմիր կամ կանաչ պղպեղ: Էներգիայի քանակը շատացնելու համար ավելացրեք ցորենի ալյուրով մի կտոր հաց:Image result for omelet with cheese and peppers

Օրվա ընթացքում ակտիվ մնալու և չհոգնելու համար կարելի է ժամանակ առ ժամանակ որևէ բան ուտել, օրինակ՝ գետնանուշ, նուշ, չիր կամ պանիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել