Ասենք շնորհավոր բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ընտրվեցին և կձևավորեն նոր խորհրդարանը` բերելով նոր որակ մեր պետության խորհրդարանական կյանքում:
Ցանկալի է, որ նրանք, ովքեր չհաղթահարեցին անցողիկ շեմը կամ ընտրողներն իրենց հույսերը չարդարացրեցին, չհուսահատվեն ու չհիասթափվեն:
Իրականում նոր ընտրական համակարգը լավ ինդիկատոր էր, լակմուսային թուղթ, թե ով ով է, հատկապես ռեյտինգայինների դեպքում:
Առանձնակի ուզում եմ նշել Ոստիկանության աշխատանքը, ձեր օպերատիվությամբ փայլեցիք թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների ժամանակ:
Շնորհավորում եմ նաև մեր բոլոր կուսակցական ընկերներին:
Այնպես որ, ուղղակի #LoveArmenia
Հ.Գ. Հա, մեկ էլ չմոռանաք, մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են:)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել