Հետընտրական
1/ ԵՄ հետ կստորագրենք գործընկերության համաձայնագիրը
2/ Ակնհայտ պրոռուսական կամ էլ պրոեվրոպական ուժ չենք ունենա (Թեպետ հույս ունեմ, որ ԵԼՔ-ը պրոեվրոպական գծի դրոշը կվերցնի, ուղղակի չգիտեմ, թե պրակտիկ մակարդակով ով պետք է դա անի)։
3/ Հանձնաժողովներում աշխատանքը ամենաբարդն է։ Աշխատող ընդդիմության քանակը շատ քիչ է, ու երևի անցած նորեկները դեռ չեն պատկերացնում աշխատանքի ծավալը։ Վախենում եմ, որ այստեղ զիջվեն դիրքերը։
4/ Քանի որ ԵԼՔ-ի տարրերից մեկը «ինստիտուցիոնալիզմն է», ասեմ, որ միջազգային կառույցները ճոռոմ-ճոռոմ երբ մեզ ժողովրդավարություն են քարոզում, ապա ինստիտուցիոնալ մակարդակով Քաղաքացիական ակտիվ քայլ են արել ԱԺ կայացման հարցում։ Համաշխարհային բանկն ու USAID-ն անիմաստ միլիոններ են ծախսել, իբր թե ԱԺ անալիտիկան որ կայանա։ Թող միջազգայինները այս կառույցներին հարց տան, թե ինչու են պարտակել նման առաքելությունը ու ԱԺ անցած պատգամավորներին թողել կոտրած տաշտակի առաջ։
5/ Շատ վառ անհատականություններ այս ԱԺ-ում չեն լինի։ Նրանց վակուումը շուտով կզգացվի։
6/ Կուզեմ ընդդիմության շարքերում տեսնել ՀՅԴ + ԵԼՔ զույգը, քանի որ Ծառուկյանի թիմից մտավոր աշխատանքի ակնկալիք չունեմ, իսկ ՀՀԿ-ն ունի կառավարության ամբողջ ապարատը։
7/ Հույս ունեմ, որ լաչառությունն ու կնոպկա սեղմել/չսեղմելու տակտիկան կմղվեն երկրորդ պլան, ու նոր որակ կսկսենք տեսնել ԱԺ-ում։ Ցավոք, այս որակլի համար քանակ չկա, ուստի պետք է երկու-երեք ուղղությամբ աշխատանք տանել, քան թե ուժերը ցրել ամեն տեղ։
8/ Եթե Աժ ուժերը բաժանեմ ըստ բնական շահերի, ապա կստանամ այսպիսի պատկեր
- Ծառուկյան+ՀՀԿ մեծամասնական ուժեր /հարուստներ/,
- Քամելեոններ /հարուստներին սպասարկողներ/,
- ՀՀԿ աշխատող դասակարգ+Ելք+ՀՅԴ։
9/ Աչքիս էթիկայի հանձնաժողովը պարապ կմնա այս անգամ։