Ակնհայտ է, որ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը էական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության ոլորտում: Իր կուսակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդումը, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պակասում են, և դա բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, խթանում է արտագաղթի ծավալների մեծացումը, պետք է վերահասցեավորել հենց Գագիկ Ծառուկյանին: Հենց նրա թեթև ձեռքով է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի՝ միլիոնավոր դոլարների հասնող ներդրումային ծրագիրը տապալվել: Իսկ օտարերկրյա ներդրողը հիմա դատական ատյաններում փորձում է պաշտպանել իր իրավունքները Ծառուկյանից: 

Պետք է հարց ուղղել Գագիկ Ծառուկյանին առ այն, թե արդյո՞ք նա ունի գոնե մոտավոր պատկերացում, թե այս ռեկորդային տեմպերով աճող արտագաղթի պայմաններում, որի պատճառը նաև նրա անձնական բիզնես շահերն են, ինչպիսի՞ ժողովրդագրական վիճակ Է ստեղծվում Հայաստանում: Ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենալու մեր տնտեսության և բանակի վրա: Եվ, ըստ նրա, ո՞րն է արտագաղթի այն քանակական կրիտիկական շեմը, որից հետո նա և նրա ղեկավարած ձեռնարկությունները չեն խանգարի այլ բիզնեսների մուտքը Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել