Ինչ էլ որ այսօր անեք, ում էլ որ տաք ձեր ձայնը, հիշե՛ք՝ մեկ տարի առաջ ձեր եղբայրներն ու զավակները իրենց արյամբ և ոսկորներով պաշտպանեցին հենց ձեզ, ոչ թե այն դուրսպրծուկներին, ովքեր փորձում են վախեցնել ձեզ և գնել ձեր ձայները։ Ամեն մի դրամով, որ տրվում է որպես կաշառք, նրանք թքում են ձեր երեսին, թքում են մեր զոհված եղբայրների շիրիմների վրա, և երբ վերցնեք տեղեկագիրը, մտնեք ընտրախցիկ, մի պահ փակեք ձեր աչքերն ու հիշեք ՆՐԱՆՑ. «Շնորհակալ ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ մեզ ապրելու հնարավորություն նվիրեցիք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել