Քիմ Քարդաշյանը նախկինի պես ցանկանում է ընդլայնել ընտանիքը և գտել է այդ մտադրությունն իրագործելու հնար։ «Keeping Up With the Kardashians» հեռուստաշոուի ընթացքում 36-ամյա հեռուստաաստղը հայտնել է հարազատներին, որ պատրաստ է վիրահատության դիմել՝ երրորդ անգամ ծննդաբերելու և 3-ամյա Նորթին ու 1 տարեկան Սեյնթին եղբայր կամ քույր պարգևելու համար։
Նա ստիպված է դրա համար դիմել արգանդի վիրահատության։ Նրա հարազատները վախով են ընդունել վիրաբուժական միջամտության մասին նորությունը։
««Հղիությունը ցանկացած դեպքում վտանգավոր կլինի, սակայն հղիանալու հնարավորություն կունենամ։ Ինձ պայքար է սպասվում։ Այդ վիրահատությունն իսկապես վերջին բանն է, որ կարող եմ փորձել անել»,- խոստովանել է Քիմը»,- փոխանցում է Spletnik-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել