10 փաստ մահապատժի քիչ հայտնի տեսակների մասին։

 

1. Գարոտա

Гаррота

Սարք, որը նախատեսված է խեղդելու միջոցով մահապատժի համար, այն հաճախ Հնդկաստանում են օգտագործել: Մարդուն նստեցնում էին աթոռին, պարանոցին մետաղական օղակ հագցնում, որը սեղմում էր դահիճը:

2. Սկաֆիզմ

Скафизм

Մահապատժի այս տեսակը տարածված էր Հին Պարսկաստանում: Զոհին դնում էին ոչ մեծ տաշտի մեջ, կպում էին պարանով, հետո մեղր և կաթ էին խմեցնում փորլուծություն առաջացնելու համար, որից հետո մարմնին մեղր էին քսում: Մարդու արտաթորանքը գրավում էր ճանճերին և միջատներին, որոնք սկսում էին ուտել արտաթորանքը և ձվադրում մարդու մարմնում: Կտտանքը երկարաձգելու համար մարդուն ամեն օր այդ կոկտեյլից էին խմեցնում, մահն անհավանական դանդաղ և ցավոտ էր:

3. Կոկորդի մեջ հալած մետաղ լցնել

Заливание в горло расплавленного металла

Մահապատժի տարածված տեսակ հին Ռուսաստանում, միջնադարյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Այս պատժաձևը կիրառվում էր մետաղադրամ կեղծելու համար: Զոհի բերանն էին լցնում այն մետաղը, որից նա մետաղադրամներ էր ձուլել: Մահը վրա էր հասնում կերակրափողի այրվածքից և խեղդվելուց:

4. Կախել, փորոտիքը հանել և քառահատել

Повешение, потрошение и четвертование

Այս տեսակի մահապատիժը սկիզբ է առել Անգլիայում: Կիրառվում էր պետական դավաճանության համար մեղավոր տղամարդկանց պատժելու համար: Զոհերի մնացորդները ցուցադրվում էին թագավորության և մայրաքաղաքի առավել տեսանելի մասերում:

5. Մասնատում ծառերի միջոցով – քառատում ռուսական ձևով

Разрыв деревьями - четвертование по-русски

Երկու ծառ էին ճկում, պատժվողին կապում էին ճյուղերին և բաց էին թողնում: Ծառերը հետ էին ճկվում՝ զոհին մասնատելով:

6. Մահ սովից կամ ծարավից

Смерть от голода или жажды

Կար երկու տարբերակ՝ ճապոնական և չինական: Ճապոնական տարբերակ՝ պատժվողի ձեռքերը կապում էին, կապում աթոռին և ամեն օր նրա առաջ թարմ սնունդ և ջուր էին դնում, որը հետո դուրս էին տանում: Մարդիկ ավելի շուտ խելագարվում էին, քան սովից մահանում: Չինական տարբերակ՝ դատապարտվածին շատ լավ կերակրում էին: Նրան բացառապես խաշած միս էին տալիս: Ուրիշ ոչինչ: Դատապարտյալները 28-30-րդ օրը մահանում էին ինքնաթունավորման սարսափելի տանջանքներից:

7. Կենդանիների միջոցով

При помощи животных

Հնդիկները փղերին հատուկ վարժեցնում էին մահվան աստիճան ճզմելու մահապատժի ենթարկվածներին, իսկ հնդկացիները դատապարտյալների մեջքից ներքևի հատվածի վրա մրջյուններ էին բաց թողնում (կամ պարզապես մարդուն նստեցնում էին մրջնաբնի մեջ): Ամենադաժան պատիժներից է՝ առնետը դնել ամանի մեջ, կապել զոհի որովայնին, վրայից այրվող ածուխներ լցնել: Շոգից փախչելով՝ առնետը սկսում է դեպի դուրս ճանապարհ փորել:

8. Մահապատիժ կտորներով

Казнь по кусочкам

Այս մահապատիժն առաջին անգամ կիրառվում էր Հին Հռոմում: Զոհին ստիպում էին սեփական մարմնից մսի կտորներ կտրել, տապակել և ուտել դրանք: Սակայն այս հարցում իսկական վարպետներ էին չինացիները: Դատապարտում էին պետական դավաճանության և ծնողների սպանության համար: Դատապարտվածին կապում էին սյանը, որպես կանոն, մարդաշատ վայրում, հրապարակներում: Հետո դանդաղ կտրտում էին մարմնի մասերը: Որպեսզի դատապարտյալը գիտակցությունը չկորցներ, նրան ափիոն էին տալիս:

9. Սիցիլիական ցուլ

Сицилийский Бык

Հին Հունաստանում մահապատժի և կտտանքների համար մշակված սարքը ցլի տեսք ուներ, երկաթից էր ձուլված: Դատապարտյաներին փակում էին ցլի ներսում և տակը կրակ էին վառում՝ այդպիսով տաքացնելով մետաղը: Մարդը դրա մեջ տապակվում էր մինչև մահանար:

10. Երկաթե կույս

Железная дева

Մահապատժի կամ կտտանքների միջոց՝ երկաթյա պահարան կնոջ տեսքով: Ենթադրվում է, որ դատապարտյալին մտցնում էին դրա մեջ, փակում: Ներսի մասի սուր փշերը ծակում էին զոհի մարմինը: Միաժամանակ, ըստ ամենայնի, փշերն այնպես էին դասավորված, որ զոհը մեռնում էր դանդաղ, ոչ միանգամից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել