Պեսկովը` ռուսական դպրոցներում հիջաբ կրելու հնարավորության մասինYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում միասնական դիրքորոշում չկա ռուսական դպրոցներում հիջաբներ կրելու հնարավորության վերաբերյալ. հայտնում է Газета.ру-ն: Այդ կերպ է նա մեկնաբանել Չեչնիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ուժը բազմազգ լինելու մեջ է:

Ավելի վաղ Չեչնիայի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել, որը դպրոցականներին թույլ է տալիս իրենց կրոնին և ավանդույթներին համապատասխան հագուստ կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել