Ահա եւ պարզ դարձավ:
ՆԱՏՕ-ն վերջապես խոսեց:
Չէ՛, ոչ Րաֆֆու հացադուլի ու Սերժի ասուլիսի մասով:
Չնայած եթե երկար մտածենք, հենց այդպես էլ կա:
Երկար ժամանակ ճենճերող ՆԱՏՕ-ն վերջապես ասաց, թե մտքում ինչ կա:
Չնայած` ոչ մեկս չի էլ կասկածում:
Այո՛, ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ են հրամանի, որ հարձակվեն Սիրիայի ու Ասադի վրա...  

Օ՜, խաղաղության ու ժողովրդավարության ռահվիրաներ, կարելի է ասել՝ նույնիսկ մի քիչ ուշացաք: 
Չնայած «Փեթրիոթները» տեղակայել էր պետք Թուրքիո սահմանին` ընդդեմ Սիրիայի:
Հիմա արդեն պետք չէ կասկածել, որ կունենաք մեր քթի տակ ոչ թե երկրորդ Լիբիա, այլ`Իրաք:
Ի դեպ. ՄԱԿ-ն արդեն արտոնե՞լ է այդ «սանկցիան», թե՞ ինչպես եղավ Իրաքի դեպքում, «բեզ»: Առանց դրա էլ ԱՄՆ-ն յոլա կգնա:
Ահա թե ինչու` ՀՕՊ համակարգի չորրորդ փուլը Եվրոայում ԱՄՆ-ն հեչ արեց:
Որպեսզի նվաճի Ռուսաստանի ու Պուտինի սիրտը:
Հիմա ի՞նչ է, բարիշե՞լ են ԱՄՆ ու Ռուսաստանը: Տալի՞ս է Ռուսաստանը ՆԱՏՕ-ին` Սիրիան ու Ասադին:
Սպասենք ռուսական արձագանքին: Կարծում ենք`այո: Նա միշտ էլ տվել է: Բոլորին ներառյալ` լավ տորգի դիմաց: 
Չնայած մեր մեջ ասած` Ռուսիո սկզբնական պատասխանը կլինի մեր Րաֆֆու նման. մի քիչ ուզում եմ, բայց ոնց որ չեմ ուզում, ուզելս գալիս ա է՜, բայց ո՜նց ուզեմ...
Հ.Գ.Ահա թե ինչու է նաեւ Րաֆֆին պետք` ԱՄՆ-ին:
Եւ այս պահին: Ազատության հրապարակում:
Ղեկավարելի քաոսը ամենուր է պետք, էլ առավել մեր տարածաշրջանում, էլ առավել` Իրանի քթի տակ եղող, Սուրիո անապատներում թափառախ, Ռուսիո ֆորպոստ Հայաստանում:
Փորձենք հասկանալ` ինչպիսին կլինեն հաջորդող զարգացումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել