ԲՈԼՈՐ ԲԱՐԻ ԵՎ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ ԱՅՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ

Հարգելի ընկերներ, հաշվի առնելով այն, որ Մոզրովի քարանձավի մուտքը մոտ մեկ տարի ժամանակով փակված է, հարկ ենք համարում բարձրաձայնել, որ այսուհետ մնացած քարանձավների նկատմամբ սահմանում ենք աչալուրջ հսկողություն: Մուտքը արգելված չի, բայց ոչ մի խումբ առանց կոնկրետ պրոֆ. դասընթացներ անցնելու և հատուկ թույլտվության իրավունք չի ունենա մտնել ոչ մի քարանձավ, այդ թվում նաև մեր և մեր ընկերների ակումբների խմբերից որևէ մեկը:

Թույլտվություն ստանալու համար հարկավոր է դիմել ՀՊԿ ՊՈԱԿ կամ ՀՀ Քարանձավագիտական Կենտրոն: Որից հետո խմբի բոլոր անդամները կանցնեն հատուկ և անվճար դասընթաց, կհանձնեն համապատասխան ստուգարք և նոր միայն իրավունք կստանան մտնելու որևէ քարանձավ:

Ելնելով ՀՀ տարածքում գտնվող քարանձավների պահպանման համար քաղաքացիների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մեր իրավունքից, յուրաքանչյուր օրինախախտի տվյալներ անմիջապես կփոխանցվեն համապատասխան մարմիններին:

Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ մուտքը բնության հուշարձանի համար օրենքով արգելված չէ, ուղղակի հարկավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել, քանզի վերջին տարիների ընթացքում մեր իսկ սեփական աչքերով տեսել և հասկացել ենք, որ հակառակ դեպքում շատ բան կկորցնենք:

Մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76

Հարգանքներով` <<Թռչկան>> քաղաքացիական նախաձեռնություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել