ՆԵՐԳԱՂԹ ՀԱՅԱՍՏԱՆ
Լինելով ԱԽՊԱՐԻ զավակ, ամբողջ կյանքս լսել եմ, թե ինչպես ներգաղթը սկսեց Միջին Արեվելք, ինչպես հայ համայնքներում մեծ քարոզչություն էր գնում Համայնավար, Հնչակյան ու Ռամկավար կուսակցությունների կողմից, թե Հայրենիքը ազատագրված է, ու երջանիկ ապագա է հայության սպասվում, ու նավերը ձրի տանում են Հայաստան, որ ԵՐՋԱՆԻԿ կյանք սկսի Ցեղասպանությունից փրկված հայությունը իր Հայրենիքում... Դաշնակցականները այնքան էլ շուտ չէին համոզվել որով Հայաստանից վտարել էին բոլոր Դաշնակներին Հայաստանի Հանրապետության անկումից հետո....Սակայն ոչ ոք չէր զգուշացրել որ Հայաստանում պատերազմից հետո սով էր, աղքատություն, բնակելի տներ չկային ներգաղթողների համար, ՈՉ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ, ՈՉ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ, ՈՉ ԵՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ...մի կողմանի ներգախտ էր, որ տանում էր դեպի մարդկային ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ....
Ստրուկներից շատեր կորցրին սիրեցյալներին կամ Սիբիրներում, կամ հիվանդություններից, էվ ով որ սուս ու փուս համակերպվեց ստրկատիրական համակարգին, ի վերջո դարձավ լիարժեք ՍՈՎԵՏԱԿԱՆ ՊԱՍՊՈՐՏՈՎ ՍՏՐՈՒԿ, որ կարող էր ազատ շնչել ու ճանապարհորդել ամբողջ Սովետական Միությունով, ուսանել բոլոր Սովետական լավագույն համալսարաններում, ու դարձան օրինակելի ու գերազանցող ՍՈՎԵՏՆԵՐ ...
Սովետական Միության փլուզումից հետո, փլուզվեց նայեվ Հայաստանը...ոչ միայն նրա պատճառով որ երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, բլոկադա եղավ, ու երկիրը սնանկացավ, այլ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ԴՈՒՐՍ ՓԱԽԱՆ...այս անգամ ՈՉ ԹԵ ԱԽՊԱՐՆԵՐԸ, այլ ամենասահմանամերձ գյուղերից բռնած մինչեվ քաղաքի գյուղերի հայ ժողովուրդը, որ տենչում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՒ ՏԱՐՐԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՄԱՐԴՈՒՍ ՎԱՅԵԼ, ՈՒ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՂԵԼ ԻՐ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԻ ....
ՀԱՅԸ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ Է...
Ոչ մեկ չի կարող ասի, որ ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԻ...ՍԱԿԱՎ ԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՅԵՐ, ՈՒՐ ԷԼ ՈՐ ՆՐԱՆՔ ԱՊՐԵՆ, ՈՐ ԻՐ ԱԶԳԱԿԻՑԻ ՑԱՎԸ ԼՍԵԼԻՍ, ԿԱՄ ԿԱՐԴԱԼԻՍ, ԻՐ ՄԱՐՄՆՈՎ ՍԱՌՍՈՒՌ ՉԱՆՑՆԻ...վկա Սպիտակի ու Գյումրու 88 ի երկրաշարժի տուժողների համար համայն աշխարհի հայության բուռն մասնակցությունը ու մարդկային աջակցությունը ՀԱՅՐԵՆԻՔԻՆ....կամ համեմատական կերպով , չնայած լավ չէր ներկայացվում ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ սակայն ՄԻՆՉ ՕՐՍ աշխարհասփյուռ հայության գուրգուրանքը ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ գործոնում......բացի վերջին քսան տարիների ՀԱՅ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԱԹՈՌԱԿԱԼՆԵՐԻՑ ՈՒ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՑ...այստեղ կարծիքների տարբերություն չկա, կամ գիտակցության պակասը....ԱՅՍՏԵՂ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ, ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ, ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱԿԱԲՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿԱԵՐԿԻՐ, ՀԱԿԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ...ՎԿԱ ԲԱՆԱԿՈՒՄ, ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԿԵՐՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ, ՊԱՊԼԱՎՈԿՆԵՐՈՒՄ, ԱԶԱՏՈՒԹԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԹՈՒՄԸ ՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ...
ՄԻԹԵ ԱԹՈՌԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԻՆ ԴԱՐՁՆԻ ԴԱՎԱՃԱՆ, ԾԱԽՎԱԾ, ՈՒ ԱՆԱՐԺԱՆ ՀԱՅ ԿՈՉՎԵԼՈՒ ԱՆՈՒՆՆԵՐ...
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱԹՈՌՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԿԱ ԱՄԵՆՈՒՐ...ՍԱ ՊԱՐԶ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ, ԱՅԼ ՔՍԱՆ ՏԱՐՎԱ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ , ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ...ԴԱՌՆԱԼՈՒ ՈՉ ԹԵ ԱՅՆ ՍՈՒՏ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1945 Ի , ԱՅԼ ՁՕՕ1-ի ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ԿԱՄԱՎՈՐ, ԱՌԱՆՑ ՍՈՒՏ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ, ՊԻՏԻ ՇՏԱՊԵՆ ՊԱՆԴՈՒԽՏ ԳՆԱՑԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐԵՆՑ ՊԱՊԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՓԱՌԱՊԱՆԾ ԵՐԿԻՐԸ .....ՈՐՏԵՂ ՀԱՅԸ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ, ՈՐՏԵՂ ՀԱՅԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐԱԶԻՆԻ ՀԱՄԱՐ, ՍԱՀՄԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՍՏՎԱԾԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐՏԵՂ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԱՆՄՇԱԿ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՄԻ ԿԱԹԻԼ ԱՎԵԼ ՋՈՒՐ ՉԻ ՎԱՏՆՎՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ՄԻ ԾԱՌ ՈՒ ԾԱՂԻԿ ԿՅԱՆՔ Է ՈՒ ԹԹՎԱԾԻՆ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՈՏՔ ՈՒ ՁԵՌՔԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՈՎ ՄՏՔՈՎ ՊԻՏԻ ՍԱՎԱՌՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԲԱՐՁՐՈՒՆՔՆԵՐԸ ԱՅՍ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել