Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիան կարող է ինքնաբերաբար դառնալ Եվրամիության մաս, եթե այն միանա Իռլանդիայի Հանրապետությանը:

Այդ մասին իր նամակում հայտնել է Brexit-ի գործով նախարար Դևիդ Դևիսը, որը հայտնվել է The Times-ի տրամադրության տակ:

Նամակում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կապված է Բելֆաստի համաձայնությամբ, որտեղ սահմանված է երկու Իռլանդիաների վերամիավորման մեխանիզմը այն դեպքում, եթե դրան համաձայն լինեն երկու երկրների քաղաքացիների մեծ մասը:

Ընդ որում՝ նշվում է, որ եթե տեղի ունենա վերամիավորում, ապա Հյուսիսային Իռլանդիան կդառնա Եվրամիության անդամ պետության մաս:

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես կհաստատի ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Կանոնների համաձայն՝ երկրը պաշտոնապես պետք է դուրս գա Եվրամիության կազմից երկու տարի անց, այսինքն 2019 թվականի մարտի 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել