Похожее изображениеՀայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Այստեղ արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:

Աշտարակի Սասունիկ համայնքում գտնվող գինեգործական ընկերությունը արտահանում է իր արտադրանքը ավելի քան 14 պետություն: Սպասվում է, որ շուտով այդ թիվը կհասնի 18-ի:
Ընկերության լրջության մասին խոսում են արտահանման ծավալների թվերը: Նախնական հաշվարկների համաձայն՝ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ 2017-ի նույն ժամանակահատվածում կանխատեսվում է գրանցել արտահանման ծավալների զգալի աճ: Խոսքը գնում է 133 տոկոսանոց դրական ցուցանիշի մասին:

Ինչ վերաբերում է տեխնիկական պատրաստմանը, ապա այստեղ ընկերությունը մտադիր է 140 մլն դրամ տրամադրել ժամանակակից խաղողագործական համակարգերով հագեցած այգիների ներդրման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել