Картинки по запросу վարդան օսկանյանՑավ եմ ապրում, երբ քաղաքականության մեջ գտնվող որոշ այրեր փորձում են քաղաքական իրենց նպատակները կամ ծրագրերն իրագործելու համար թիրախ ընտրել եկեղեցուն: Պոպուլիզմի նման դրսևորումները կարող են յուրաքանչյուր գիտակից և խելամիտ անձի զայրացնել, որովհետև պարզից էլ պարզ է, որ ձախողումից ազատվելու լավագույն ճանապարհն ուրիշներին մեղադրելն է, այս գործելաոճին այլ խոսքով նաև անվանում են «էժանագին», այսինքն՝ փնովել և վարկաբեկել դիմացինիդ հանուն քո անձի բարձրացմանը: Այս կարճ նախաբանից հետո անդրադառնամ այն անձին, ով առանց երկար-բարակ մտածելու թիրախավորել և քննադատել էր Հայ առաքելական սուրբ եկեղեցուն և դրանով փորձել իր քաղաքական դիրքերը բարելավել: Այդ անձը ոչ վաղ անցյալի ՀՀ արտաքին գործերի նախարարն էր՝ Վարդան Օսկանյանը, որը «Հոգևոր Հայաստան» համաժողովի ժամանակ իր հայտարարության մեջ բառացի խոստովանում է, որ 25 տարվա ընթացքում իրենց չի հաջողվել Հայաստանը դարձնել ողջ հայության համար ցանկալի հանգրվան: Եվ փոխանակ առաջարկեր նոր ծրագրեր՝ այս ձախողումը վերացնելու համար, նա սկսում է փնովել եկեղեցուն, կարծես եկեղեցին իր ձեռքերից բռնել էր և չէր թողնում, որ իր առաքելությունը կատարի: Նման այրերը, երբ քննադատում են ուրիշներին, մի փոքր համարձակություն պետք է ունենան իրենք իրենց ասելու՝ իսկ ես ինչեր էի թույլ տալիս դեռ ի պաշտոնե, արդյոք դրա փոխարեն չէր կարելի աշխատել այնպիսի վաստակով, որ այսօր ինքնախոստովանության մեջ նաև զղջում լիներ, այլ ոչ թե ուրիշների հանդեպ մեղադրանք: Թող նման այրերը լավ իմանան, որ եկեղեցուն քննադատելով, մի քիչ ձայն հավաքելով լուսավոր չեն դառնում և եթե անելիքներ ունեն, ուրեմն՝ թող իրենց ներկայացրած համապատասխան ծրագրերով կատարեն, այլ ոչ թե եկեղեցին և սրբությունները կեղտոտելով մաքրեն և սրբեն իրենց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել