Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելBarometer.am-ը գրում է.

Մարտի 26-ին, ժամը 20:57-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են դուռը և ներսում հայտնաբերել 1964 թ. ծնված Մ. Ն.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել