Картинки по запросу после едыԼողանալ

Երբ մենք ցնցուղ ենք ընդունում կամ լոգանք, մեր մարմնի ջերմաստիճանը փոքր-ինչ բարձրանում է, դրան հակազդելու համար օրգանիզմը մաշկին ավելի շատ արյուն է մատակարարում, քան սովորաբար: Դա կարող է խախտել նյութափոխանակությունը, դանդաղեցնել սննդի յուրացումը:

Կատարյալ տարբերակ է ջրային ընթացակարգեր ընդունել ուտելուց 30 րոպե անց:

 

Թեյ խմել

Մեկ բաժակ տաք թեյը սննդից հետո ոմանց համար սննդակարգի անբաժան մասն է: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այդ անվնաս ըմպելիքը խոչընդոտում է երկաթի յուրացմանը:

 

Քնել

Միֆը, որ ուտելը քնելուց առաջ ավելորդ քաշի պատճառ կարող է լինել, ցրվել է, սակայն քնելուց առաջ ուտելն այլ վնասներ կարող է բերել: Քունը կուշտ փորին մի շարք անհարմություններ կարող է պատճառել, օրինակ՝ առաջացնել այրոց, փսխում և թթվայնության բարձրացում: Բացի այդ՝ ապացուցված է, որ քունը ճաշից կամ ընթրիքից հետո մեծացնում է ինսուլտի ռիսկի հավանականությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս քնել ուտելուց երկու ժամ անց:

 

Սպորտով զբաղվել

Որքան էլ դա գրավիչ կարող է թվալ, սակայն այդ գաղափարը այդքան էլ լավը չէ: Կուշտ ստամոքսի վրա ծանրաբեռնվածությունը կարող է պատճառել անհարմարություն զկռտոցի կամ սրտխառնոցի տեսքով, նույնիսկ ավելի լուրջ խնդիրների կարող է բերել:

Մասնագետները խորհուրդ են տալիս սպասել առնվազն 2 ժամ:

 

Ծխել

Ակտիվ նյութափոխանակության ժամանակ աշխատում են մեր օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերը: Այդ ժամանակ նիկոտինը երկակի ուժով է կլանվելու՝ այդ կերպ մեծացնելով վնասակար հատկությունների ազդեցությունը:

Բացի այդ՝ ապացուցված է, որ ծխախոտն արգելափակում է վիտամինների և հանքային նյութերի յուրացումը, այդ թվում նաև՝ կալցիումի ու վիտամին C-ի և D-ի՝ այդ կերպ անօգուտ դարձնելով նույնիսկ ամենաօգտակար սնունդը:

Իհարկե, ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից, սակայն եթե դա անհնար է, ուրեմն՝ արեք դա ուտելուց առնվազն 20 րոպե անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել