Ինչպե՞ս կարելի էր հեռուստաընկերություններին ու նրանց ղեկավարներին կամ լրագրողներին էսպես փչացնել: Ինչպե՞ս կարելի էր տելեների աշխատակիցներին հրավիրել` առանց օպերատորների եւ տեսանկարահանող սարքերի: Զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը կյանքի մեջ առաջին անգամ նորմալ հարցազրույց է տվել (նրա շատ դիտարկումների հետ համաձայն չեմ, բայց դա այլ խոսակցության թեմա է), եւ այս «միջոցառումը» տապալվել է միայն այն բանի համար, որ Սարգսյանի թիմը որոշել է «գաղտնի» մոնտաժել հարցազրույցը` զուգահեռաբար նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրելով հարցազրույցի տեսաձայնագրությունը: Խորին հարգանքով վերաբերվելով իմ գործընկերներին` բայց ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gohar.veziryan/posts/528034460572685
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել