Ժամեր առաջ տեղի ունեցավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոյի ՝ Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը: Ներկա են եղել 163 երկրների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը:

Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն ունեցան «ԵՐԿԻՐՆ ԱՅՍՕՐ»-ի արտակարգ թողարկման ընթացքում ուղիղ եթերով հետեւելու գահակալության հանդիսավոր արարողությանը:

 

Նյութի աղբյուրը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել