Life.tert.am-ը գրում է.
 Քարդաշյանների ընտանիքում հայկական է միայն նրանց ազգանունը։ Հեռուստաաստղերն արդեն վաղուց են հոլիվուդյան աստղ դարձել։ Նրանք պահանջված են բոլոր միջոցառումներին, իսկ նրանց գովազդած իրերն ու հագուստը միանգամից վաճառվում է։
 Քարդաշյանները գտել են դեպի հաջողություն տանող ճանապարհը։ Տարիների ընթացքում ստեղծած համբավն ու հեղինակությունն այժմ նրանց օգտին է աշխատում։ Քույրերից յուրաքանչյուրը կարող է նորաձևություն թելադրող համարվել։ Այժմ նրանք գումար են աշխատում միայն իրենց ներկայությամբ։ Սոցիալական ցանցերում որևէ հրապարակում անելու համար նրանք ևս գումար են վաստակում։ Ի դեպ, քույրերից յուրաքանչյուրն իր գնացուցակն ունի, օրինակ՝ Քիմը  յուրաքանչյուր նման առաջարկից վաստակում է միջինը 500.000, մինչդեռ Քորթնին ու Քլոեն՝ 250.000 դոլար: Սա կազմում է նրանց ընդհանուր եկամուտի 25%-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել