Ֆեյսբուքի բջջային հավելվածում կան բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր բաժիններ, որոնք պարբերաբար թարմացվում են, ու քչերը գիտեն դրանց մասին: Օրինակ՝ կան եղանակի տեսության, մոտակայքում գտնվող ընկերների, նախորդ տարիների գրառումների և այլն նմանատիպ բաժիններ: Դրանք տեսնելու համար պետք է բացեք Ֆեյսբուքի հավելվածի գլխավոր մենյուն և տեսնեք Apps բաժինը: Ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է սեղմեք See All կոճակը:
 
Վերջերս Ֆեյսբուքի հավելվածում ավելացել է «City Guides» կոչվող բաժինը, որը նախատեսված է ճանապարհորդների համար: Այս բաժնում ցուցադրվում են աշխարհի այն մեծ քաղաքները, որտեղ երբևէ եղել են ձեր Ֆեյսբուքի ընկերները (ստատուսի կամ լուսանկարի մեջ նշել են, որ գտնվում են այդ վայրում՝ check-in): 
 
 
Սեղմելով որևէ քաղաքի վրա՝ բացվում է այդ քաղաքի էջը, որտեղ ցուցադրվում է այնտեղ այցելած ընկերների ցանկը: Սեղմելով այդ ցանկում գտնվող որևէ ընկերոջ լուսանկարի վրա՝ ցուցադրվում է տվյալ մարդու այցելած սրճարաններն ու այլ հասարակական վայրերը:
 
Ընտրված քաղաքի էջում ցուցադրվում են նաև այդ քաղաքի հայտնի սրճարանները, կինոթատրոնները, դիտարժան վայրերը և ատրակցիոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել