Ժողովուրդ, այս տարվա Նովրուզին միաժամանակ և՛ ուրախանալու, և՛ տխրելու առիթ ունենք, որոնք երկուսն էլ կապված են միևնույն փաստի հետ. այն է՝ այս տարի Նովրուզը Հայաստանում տոնելու համար Հայաստան կժամանի մի քանի անգամ ավելի քիչ իրանցի տուրիստ, քան նախորդ տարի։
Մի կողմից, ի՞նչ մեղքս թաքցնեմ, էնքանով եմ լավ սա համարում, որ սեզոնային լարվածությունը պարսիկների նկատմամբ պիկ չի ապրի այս տարի։ Համենայն դեպս, համեմատած նախորդ տարիների։ Չի ծաղկի մարմնավաճառությունը, չեն հաճախակիանա բռնության դեպքերը և հարբած սկանդալները։ Ի վերջո, մարդկանց նյարդային համակարգը չի խառնվի իրար ամեն անգամ, երբ տարօրինակ, իսկ որոշ դեպքերում էլ հոմոսեքսուալիստական ոճի դավանող պարսիկների (իսկ որպես կանոն՝ Պարսկաստանի ադրբեջանցիների) արտաքին տեսքին ու երբեմն լկտի պահվածքին ականատես լինեն։
Մյուս կողմից, ամեն իրանցի տուրիստը Նովրուզի սեզոնին միջինը 1000 դոլար է ծախսում Հայաստանում, իսկ եթե հաշվի առնենք, որ միայն անցած տարի շուրջ 100 հազար իրանցի էր ժամանել Հայաստան այս տոնի առիթով, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչ կարևոր ազդեցություն ունի իրանցիների հոսքը մեր տնտեսության ու հատկապես դրամի փոխարժեքի վրա։ Հիմա փաստորեն ֆինանսական այդ աղբյուրը անգամներով կնվազի, ինչը պարզապես չի կարող բացասական ազդեցություն չթողնել թեկուզ հենց դրամի կուրսի վրա, ինչը նշանակում է, որ կտուժեն բոլոր այն մարդիկ, ում եկամուտը՝ լինի դա աշխատավարձ, թոշակ, թե դրամ, հաշվարկվում է դրանով։
Ի դեպ, իրանցիների հոսքի նվազումը պայմանավորված է մեծապես Իրանի ներքին տնտեսական խնդիրներով և իրենց ազգային արժույթի արժեզրկմամբ և ոչ հայերի ոչ այնքան բարյացական վերաբերմունքով։



