Ամերիկաբնակ մեր հայրենակից ռեփեր Սուպեր Սաքոն որքան բաց է լրագրողների համար, նույնքան փակ է անձնական՝ ընտանիքին վերաբերող հարցերում: Ռեփերի ամուսնությունից որոշ ժամանակ անց պարբերաբար խոսակցություններ են այստեղ՝ Հայաստանում, պտտվում, որ իբր դստեր ծննդից հետո ռեփերն ամուսնալուծվել է կնոջից:

 

 

Սուպեր Սաքոյին վերագրվեցին սիրավեպեր, ընդհուպ «Դժվար ապրուստ» սերիալից լայն հանրությանը հայտնի դարձած Մերի Մակարյանի հետ՝ հիմքում ունենալով ռեփերի և սերիալային դերասանուհու՝ ԱՄՆ-ում արված մտերմիկ մի լուսանկար: Այդ խոսակցությունները երբեմն հերքվել են, երբեմն՝ ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ Սուպեր Սաքոյի ընտանիքում կարծես ամեն ինչ կարգին է:

 


Ռեփերը բավականին ակտիվ է սոց. ցանցերում, որոնցում պարբերաբար տեղեկացնում է իր ստեղծագործական նորությունները, նոր ձայնագրությունների մասին գրառումներ անում, տարածում համերգային շրջագայությունների մասին պաստառները, ինչպես նաև տեղադրում է տարբեր ժամանակահատվածների լուսանկարներ ընտանիքից՝ կնոջից և փոքրիկ Ջիանայից:

 

 

Հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ ընտանիքը հեռու պահել հանրության ամենատես աչքից, ռեփերը աղջկանից միայն թիկունքից արված լուսանկարներ է տեղադրում: Ընդ որում՝ ի թիվս շատ մեկնաբանությունների հանդիպում ենք նաև Սուպեր Սաքոյի կնոջ գրառումներին ու նաև շնորհակալական խոսքերին՝ ուղղված նրանց, որոնք վերաբերվում են հատկապես դստերը:
Ծանոթացիր փոքրիկ Ջիանայի մանկական աշխարհին :) 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել