Tert.am Life–ը գրում է.
Փարիզի Զենիթ համալիրում մարտի 26-ին կկայանա Armenian Europe Music Awards Paris երաժշտական մրցանակաբաշխությունը։ Anna Karolina, Shahbazian  և Armen Adrian Production-ների կողմից կազմակերպած մրցանակաբաշխությանը մասնակցելու են մի շարք հայ արտիստներ`Սիրուշոն, Արամ MP3–ն, Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Դևոյանը, Իվետա Մուկուչյանը, Նունե Եսայանը, Նանուլը, Արտո Թունջբոյաջյանը, Էրիկը, Սոնան, Հայկոն, Արաքսյա Վարդերեսյանը, Արծվիկը, «Ամարաս» պարային խումբը և այլք։
 
Շուրջ 5900 նստատեղով և գերհզոր տեխնիկայով համալիրն օրեր անց կնշի հայ մշակույթի և երգարվեստի շոու երեկո։
 
Հայկական շոու–բիզնեսի արտիստներն այս օրերին ջանասիրաբար պատրաստվում են մրցանակաբաշխությանը։ Սիրուշոն, Արամ MP3–ն, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Նանուլը, Արծվիկը և այլք «Ամարաս»–ի հետ արդեն բեմադրել են պարային համարները։
 
Tert.am Life–ը ներկա է եղել պարային փորձերին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու մանրամասները։ Մեզ  հետ զրույցում «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Զենիթ համալիրում տպավորիչ շոու ծրագիր է սպասվում։
 
«Հիանալի համերգ է լինելու` նոր երգերով ու բեմադրություններով։ Մրցանակաբաշխությունը կմեկնարկի  հատուկ «Ամարաս»–ի համար գրված երաժշտության հիման վրա բեմադրված պարային համարով։ Երեկոյի ընթացքում հայտնիները մեր ուղեկցությամբ կներկայացնեն սիրված երգեր ու պրեմիրաներ»,– ասաց Վիկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել