Պրն. Հայրապետյան, հարգում եմ Ձեզ այն բանի համար, որ դուք ֆուտբոլը Ձեր և մնացած նվրիյալների շնորհիվ կարողացաք վերակենդանացնել:
Այս նամակը չէի գրի, եթե չկարդայի Ձեր պաշտոնական նամակը ուղղված ՖԱՖ-ին:
Ես ՖԱՖ անդամ եմ, ցավում եմ այն բանի համար, որ Ձեզ հասել են տարբեր ասեկոսեներ ՖԱՖ-ի մասին: Սակայն սրանք տեղ ունեն լինելու հորինվածքներ:
Հնարավորության դեպքում հանգամանալից ծանոթացեք եղելությանը:
Հ.Գ. Հարցը այն չէ, թե ՖԱՖ-ը որտեղ կնստի խաղերի ժամանակ, ՖԱՖ-ը կարող է ընդհանրապես չլինել մարզադաշտում, սակայն ողջ սրտով երկրպագել ՀՀ Ազգային հավաքականին: Եվ նորանոր նվաճումների դեպքում շնորհակալ լինել Ձեզ թիմին ու բոլորին: Անկումների դեպքում էլ նույն նվիրումով ու հավատով կանգնել Ձեր կողքին: Հարցն այն է, որ ՖԱՖ-ի անունն է խաթարվում, որը 6 տարի է, ինչ անմնացորդ նվիրվել է Հայ Ազգին Հավատքով դեպի ՄԵՐ ԹԻՄԸ, ՄԵՐ ՏՂԵՐՔԸ...
Արևելյան, թե արևմտյան տրիբունա կապ չունի, մեզ համար միևնույնն է, մենք, 90 րոպե լինելով մարզադաշտում, խաղը չենք տեսնում ու նայում ենք այն կրկնություններով տանը, քանի որ այդ 90 րոպեների ընթացքում մենք երկրպագում ենք:
Սասունցի:



