Image result for կարեն կարապետյանԷսօր այցելել էի Ստանիսլավսկու թատրոն ու ահագին զարմացած էի. թատրոնում կա ընդամենը մի վայր, որտեղից կարող ես բան առնել ընդմիջման ժամանակ, ու «այրապորտի» գներով։
Ես գիտեմ, որ մենաշնորհի դեմ եք ուզում պայքարել ու դժվար հասցրած լինեք թատրոն գնալ Ձեր կառավարման ընթացքում, այդ իսկ պատճառով ցանկանում եմ տեղեկացնել, որ երևանյան գրեթե բոլոր թատրոններում կա սննդի ու ըմպելիքի վայրի մոնոպոլիա։
Նայելով մշակույթի նորանշանակ նախարարի (ով սաղ կյանք պետական պաշտոնի էր) միլիարդավոր ունեցվածքները՝ մտավախություն ունեմ, որ հեսա նախարար/բիզնեսմենը շուտով էդ վայրերը կսարքի իր սեփականը ու չի թողի ուրիշը մուտք գործի այդ փոքրիկ «շուկա»։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ հանձնարարել համապատասխան բաժնին ուսումնասիրություն կատարել թատրոններում սննդի օբյեկտներում ու վերացնի մոնոպոլիան։
Կանխավ շնորհակալ եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել