Newmag-ը գրում է.1940-41 թվականների ձմռանը Նյու Յորքում խորհրդային հետախույզ Յակով Գոլոսը Էռնեստ Հեմինգուեյին հավաքագրեց հետախուզական աշխատանքի նպատակով: Այսպես է սկսվում ամերիկյան The Daily Beast-ի հոդվածը: Հավաքագրման մանրամասները պատմում է Նիկոլաս Ռեյնոլդսը` «Գրող, նավաստի, զինվոր, լրտես. Էռնեստ Հեմինգուեյի գաղտնի արկածները» գրքի հեղինակը:
Ասում են, Գոլոսն իր շրջանակներում «Ում համար է հնչում զանգը» վեպի հեղինակից պակաս լեգենդար չէր: Այդ ծեր բոլշևիկն ամբողջ կյանքը նվիրել էր հեղափոխությանը, ոտքով փախել էր Սիբիրից` Չինաստան, հետո էլ հաստատվել Մանհեթենի արվարձաններում, որտեղ էլ դարձավ ԱՄՆ կոմկուսի հիմնադիրներից մեկն ու արևելյան ափում խորհրդային լրտեսության առանցքային գործիչը: Հավաքագրման օրը նա գործում էր ՆԿՎԴ-ի` ԿԳԲ-ի նախատիպի անունից: Գոլոսը հաղորդում էՄոսկվա,- «Վստահ եմ` նա կգործակցի մեզ հետ ու կանի հնարավոր ամենը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/hemingway/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել