2016 թվականին ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտն աճել է 5,7 տոկոսով: Աճի 31 տոկոսը կազմել են իրանցի տուրիստները: 2016 թվականին Հայաստան է եկել 181 հազար իրանցի զբոսաշրջիկ՝ 2015 թվականի 144160-ի փոխարեն:
Իրանից զբոսաշրջիկների հոսքի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Առաջին հերթին՝ Իրանը անմիջական հարևան երկիր է, և Հայաստանը իրանցիներին գրավում է որպես ժամանցի վայր, այդ թվում նաև՝ Նովրուզը անցկացնելու հարմար երկիր, որտեղ ստեղծված են իրանցիների համար անհրաժեշտ հարմարավետությունները:
Սպասվում է, որ այս տարի իրանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան ավելի մեծ կլինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1838810396384099&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել