Հոլիվուդյան դերասան, գործարար, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում  հոլովակ է հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է այցելել Սպիտակ տան մոտ գտնվող դպրոց:

 Դերասանին բարկացրել է այն, որ Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել ծրագրերի անհետացմանը, որոնք  սնունդ են ապահովում աշակերտների  համար և օգնում են երեխաներին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Շվարցենեգերի խոսքով՝  դա չի համապատասխանի հանրապետականի՝  «Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք» նախընտրական կարգախոսին:

«Ո՞վ է ձեզ ընդհնրապես խորհուրդներ տալիս: Թույլ տվեք՝ ես ևս խորհուրդ տամ. եկե՛ք դպրոց, որը Սպիտակ տնից 6 մղոն հեռավորության վրա է: Ես կտանեմ ձեզ այնտեղ, որպեսզի տեսնեք, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք է տարվում այնտեղ հանուն երեխաների»,-հայտարարել է դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել